Տնտեսական

Ֆիլոքսերան վտանգում է խաղողագործության ապագան


1860-70- ականներին  Եվրոպան զրկվեց խաղողի այգիներից:  Պատճառը՝ ԱՄՆ-ից Ֆրանսիա եկած ֆիլոքսերա վնասատուն էր: Այդ վնասատուի պատճառով Ֆրանսիայում ոչնչացվել էր խաղողի այգիների մոտ 90 %-ը: Ֆիլոքսերայի տված վնասի արդյունքում` գինու արտադրությունը մոտ երկու անգամ անկում ապրեց։ Եթե երեք տարի առաջ  հիվանդությունը տարածված էր Արմավիրի մի քանի մարզերում, ապա այժմ՝ նաև Արարատում։ Փորձագետները անհանգստացած են: Վերահսկող կառույցում վստահեցնում են՝ հանրապետությունում  կաճեցվեն  ֆիլոքսերադիմացկուն սորտեր՝ արմատակալներ՝ պատվաստանյութեր  կլինեն, որոնց  վրա  կպատվաստեն տեղական սորտերը:

Մի քանի  տարի առաջ Արմավիրի մարզի մոտ 10 համայնքների խաղողի այգիներում  հայտնաբերվեց  ֆիլոքսերա  հիվանդությունը: Այս   վնասատուն  վնասում է խաղողի  արմատները։ Այն անբուժելի հիվանդություն է: Ֆիլոքսերայի տարածման դինամիկայի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Տարածվում է ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով, զարգանում հողի տարբեր շերտերում և խորություններում` 10 սանտիմետրից մինչև 4.5 մետրի վրա: Մասնագետները վստահեցնում են՝ պետք է վնասատուի դեմ պայքարի միջոց գտնել, որպեսզի այն վազը չվնասի: Եվ ահա, երբ Արմավիրի մարզում հայտնաբերվեց հիվանդությունը, խաղողի այգիները քանդվեցին: Երեք տարի անց զրուցում եմ  Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ղեկավար Վարուժան Աբրահամյանի հետ: Պարզվեց՝  այգիները՝ 1,5 հա տարածք, քանդվել են: Խաղողի այգիների փոխարեն այս տարածքներում բանջարեղեն են աճեցնում:

Մոտ մեկ ամիս առաջ կառավարության որոշմամբ Արարատյան դաշտավայրը ճանաչվեց  Ֆիլոքսերայով վարակված գոտի:  Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ռադիոլու»-ի հետ զրույցում պարզաբանեց՝ նախնական հաշվարկներով  մոտ 50 հա խաղողի այգիների մասին է խոսքը: Խաղողագործներին  փոխնախարարը հանգստացրեց՝

«Եթե որոշման մեջ փոփոխություններ են եղել, չի նշանակում, որ նախկինի նման տարածքները խիստ հսկողության տակ լինեն: Քանդելը տարբերակներից մեկն է, քանդելուց հետո հետքերը պետք է վերանան, որ չտարածվի։ Այդ հողը մի քանի տարի չպետք է մշակվի: Քանդելը ինքնանպատակ չէ»:

Գինու ազգային կենտրոնի տնօրեն Ավագ Հարությունյանը մտահոգված է։ Կարծում է, որ հիվանդությունը շատ արագ է  տարածվում: Սա էլ խաղողագործության ապագան է հարցականի տակ դնում.

«Նախկինում միայն Արմավիրում էր, այժմ Արարատի նաև իրարից հեռու գյուղերում են: Պայմանավորված է հիվանդության դեմ չպայքարելով»:

Նույն կարծիքին է նաև Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Նա վստահ է՝ եթե հիվանդությունը զարգանա այս տեմպերով, ապա վտանգված է խաղողագործության ապագան:

Գյուղատնտեսության փոխնախարարը  այս փուլում իրականացվող  քաղաքականությունն է  փոխանցում. հանրապետությունում  կաճեցվեն  ֆիլոքսերադիմացկուն սորտեր՝ արմատակալներ՝ պատվաստանյութեր  կլինեն, որոնց  վրա  կպատվաստեն տեղական սորտերը, որպեսզի վերջիններս պահպանվեն ու խաղողագործությանը վնաս  չհասցվի: Թե որտեղից  հիվանդությունը Հայաստան եկավ, փոխնախարարը դժվարանում է  ասել: Նկատում է միայն՝ հայտնաբերվել է 2009-ին։

« Ինչքան այգին ճիշտ մշակած եղավ, այնքան երկար կապրի ու ուշ կչորանա»:

Աշոտ Հարությունյանը խաղողագործներին  հորդորում է ճիշտ  ու նորմալ մշակել այգիները՝

Գյուղատնտեսության  փոխնախարարին երաշտի մասին եմ հիշեցնում՝ ոռոգման ջրի խնդիր ունենք հատկապես  այս տարի:

Դուք տանում ե ք հակասության դաշտ, եթե այգին ճիշտ չմշակվի,  այլ հիվանդություններով և  վնասատուներով կզարգանա ու այգին շուտ կվնասվի՝ եզրակափակեց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Կարդացեք նաև

Back to top button