ԿարևորՎերլուծականՔաղաքական

ԵՏՄ ընդլայնվող քարտեզում ո՞րն է լինելու Հայաստանի տեղն ու դերը


Պաշտոնական Անկարան  հերթական քաղաքական  ուղերձն է հղում Եվրամիությանը ՝ հայտարարելով ԵՏՄ-ի հետ  մաքսային համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մտադրության մասին: Թուրքիան այսօր լուրջ հակասություններ ունի Գերմանիայի հետ, որը եւ արգելակում է Էրդողանի նկրտումները՝ մաս կազմելու եվրոպական ընտանիքին: Որպես պատասխան քայլ ՝ Էրդողանն օրակարգ է բերում արտաքին քաղաքականության շրջադարձի հարցը: Անկարա- ԵՏՄ համագործակցության հեռանկարի, եւ միության քարտեզում հայկական կողմի անելիքների մասին Հասմիկ Մարտիրոսյանը զրուցել է մասնագետների հետ:

Ֆեյսբուքյան օգտատերերն այսօր քննարկում են ԵՏՄ մաքսային համաձայնագրին Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը: «Ադրբեջանին ամեն կերպ փորձում էին բերել ԵՏՄ, բայց չուզեցին, հիմա Թուրքիան ինքնակա՞մ է ուզում»՝ հարց է բարձարացրել օգտատերից մեկը: «Ռադիոլուր»-ը նախօրեին փոխանցել էր Թուրքիայի Էկոնոմիկայի նախարարի խոսքը, ըստ որի՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը՝  Թուրքիան մտածում է ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու բանակցություններ սկսելու հարցի  շուրջ: «Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն, քանի որ երկու երկերների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները մեծ թիվ են կազմում»՝ հիմնավորել էր թուրք պաշտոնյան:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ Թուրքիան թեև խոսում է  մաքսային համաձայնագրի շուրջ ԵՏՄ-ի հետ բանակցություններ սկսելու և  համագործակցությունն ընդլայնելու մասին, բայց կտրուկ քայլերի չի դիմի ու քաղաքական վեկտորի փոփոխության չի գնա:

«Թուրքիան դեռեւս հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, եւ չի կարող անել այնպիսի քայլերի, որոնք կազմակերպության շահերը ոտնատակ կտան: Հետեւաբար կարող ենք ասել, որքան էլ թուրքական իշխանությունները անեն նման հայտարարություններ, դեռեւս վաղ է խոսել նման համաձայանգրերի շուրջ ինչ-որ բարելավում կլինի:

Այսինքն՝ հայտարարությունը պետք է դիտարակել որպես ուղերձ ՝ ուղղված  ԵՄ-ին: Չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու սպասարակում է կազմակերպության շահերը»:

Քանի դեռ հայտարարությունները սաղմնային փուլում են եւ գործնական տեսք չեն ստացել, փորձենք հնարավոր համագործակցությունը քննարկել քաղաքական տեսանկյունից, մասնավորպես ԵՏՄ ընդլայնվող քարտեզում ինչպիսի՞ն եւ որտե՞ղ պետք է լինի ՀՀ-ի տեղն ու դերը: Քաղաքագետ Լեւոն Շիրիանյանը անփոփոխ ելակետային սկզբունք է նշում, որը պետք է կիրառի Հայաստանը:

«Հայաստանը պետք է օգտագործի փոխհամաձայնության սկզբունքը եւ պահանջներ ներկայացնի Թուրքիային՝ ցեղասպանության ճանաչումից մինչեւ տարածքների վերադարձ: Եթե ոչ ՀՀ-ն համաձայնություն չպետք է տա: Իսկ եթե Ադրբեջանն էլ շարժվի ուրեմն Արցախի ճանաչում եւ ՀՀ արեւելայն հատվածների ընդարձակում, եւս»:

Թուրքական քաղաքականության հեռահար նկրտումների պարագայում Հայաստանը պետք է հստակորեն պաշտպանի իր պետական շահը: Եթե դա կնեղացնի  ռուսական կողմին, ապա թող հեռանա Կովկասից՝ խոսքն  այս կտրուկ գնահատաականով է եզրափակում  քաղաքագետը:

 

Կարդացեք նաև

Back to top button