ԿարևորՀասարակություն

Ջավախքի հայերին վրացերեն կսովորեցնեն

Ախալքալաքի ու Ջավախքի այլ բնակավայրերի բնակիչներին, որոնց գերակշռող մասը հայեր են, սկսել են վրացերեն սովորեցնել: Грузия Online-ի փոխանցմամբ, նախաձեռնությունը  Ախալքալակի Հայ Առաքելական եկեղեցունն է:

Վրաստանի Կրթության և գիտության փոխնախարար Լիյա Գիգաուրին հայտնել է, որ Ժվանիայի անվան դպրոցում վերապատրաստվել են 130 մոբիլ խմբեր: Նրանք պետք է ծառայություն մատուցեն բոլոր շահագրգիռ մարդկանց:

Աղբյուրը գրում է, որ Ախալքալաքում, որտեղ բնակչության 85 տոկոսը հայեր են, շատերը պետական լեզու համարվող վրացերեն գիտեն միայն կենցաղային մակարդակով:

«Դա խանգարում է նրանց ինտեգրվել հասարակությանը, դառնալ պետության լիարժեք քաղաքացի: Փորձագետները համոզված են, որ նոր քաղաքականության շնորհիվ իրավիճակն արմատապես կփոխվի:  Համաձայն Մարդահամարի, որն անցկացվել է 2014-ի նոյեմբերին, Վրաստանում ապրում է ավելի քան 168 հազար հայ»,-գրում է աղբյուրը:

Կարդացեք նաև

Back to top button