
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շնորհակալություն է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանում ԱՄՆ դիվանագետների թիվը նվազեցնելու որոշման համար՝ գրում է bbc-ի ռուսական ծառայությունը:
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրան, քանի որ մենք ձգտում ենք կրճատել աշխատավարձերը», — ասել է ԱՄՆ նախագահը՝ շարունակելով․ — «Մենք շատ շնորհակալ ենք, որ նա մեծ թվով մարդկանց ազատեց, հիմա ավելի փոքր ծախսեր ունենք․․․»:
Սա Թրամփի առաջին արձագանքն է ամերիկյան նոր պատժամիջոցների դեմ Ռուսաստանի պատասխան քայլերին։




