Տնտեսական

Անհրաժեշտ է արագ անցում ոռոգման կաթիլային համակարգին. կառավարությունը խոստանում է մատչելի վարկեր


Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջրառը չլուծեց ոռոգման խնդիրը: Ոլորտի պատասխանատուներն այս խրողությունը չեն հերքում, ավելին՝  հորդորում են անցնել ոռոգման կաթիլային համակարգին: Դրա դիմաց կառավարությունը  գյուղացիներին մատչելի  վարկեր է խոստանում, համապատասխան սարքավորումների ներկրման դեպքում՝ նաև մաքսային վճարների հետաձգում: Վերջինը , ի դեպ, վարչապետի այսօր հնչեցրած հանձնարականներից է:

Գյուղատնտեսական տարվա այս  փուլում  գյուղացիները լուրջ խնդրի առջև են: Նրանց մեծ մասը՝ տարբեր մարզերում, ոռոգման ջրի խնդիր ունի՝ Արարատ, Արմավիր, Աևագածոտն  և ոչ միայն : Թվարկումը կարելի է շարունակել

Ոլորտի փորձագետները նույնպես փաստում են՝ ոռոգման ջրի հարցը  լուրջ խնդիր է  Հայաստանում: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը փաստում է՝ մեր երկրում ջրամբարների լցվածության խնդիր կա:

Հայաստանի ոռոգման համակարգը  չփրկվեց անգամ Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խորանարդ մետր ջրի բաց թողնման որոշումից հետո: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հաստատեց՝ ջերմաստիճանը բարձր է, անձրևները՝ քիչ:

Հայաստանի ոչ բոլոր գյուղերն են ոռոգվում Սևանա լճից բաց թողնվող ջրով՝ ասաց նախարարը՝ խոստովանելով՝ Ախուրյանի ջրամբարում ջուրը քիչ է: Թե ինչու են ջրամբարները դատարկ այս տարի, հարցի պատասխանն ունի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Հայաստանում ջրային պաշարների նվազման պատճառներն ըստ մասնագետների տարբեր են: Հստակ է միայն մոտեցումներից  մեկը՝ կառավարությունը գյուղացիներին հորդորում է հնարավորինս արագ անցում կատարել ոռոգման կաթիլային համակարգին՝  խոստանալով մատչելի վարկեր, իսկ  համապատասխան սարքավորումների ներկրման դեպքում ՝ նաև մաքսային վճարների հետաձգում:

 

Կարդացեք նաև

Back to top button