Միջազգային

Ռաքքայում ԻՊ ահաբեկիչների ձեռքից 2 հայ ընտանիք է փրկվել

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը» օգոստոսի 8-ին սիրիական Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից 7 քրիստոնյա են փրկել: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը: Aranews-ի փոխանցմամբ` փրկվածների թվում եղել է երկու հայ ընտանիք:

Փրկվածներից հայազգի Սավս Կարապետյանը Aranews-ի հետ զրույցում հայտնել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց ստիպել են մուսուլմանական գլխաշոր կրել, և մուսուլմաններից տարբերվելու համար ստիպել են դեմքները բացել: Հայ կանանցից մյուսը` Գարաջյանը նշել է, որ իրենք ստիպված են եղել ահաբեկիչներին հարկեր վճարել:

Կարդացեք նաև

Back to top button