Միջազգային

ՌԴ նախագահի այցն Աբխազիա՝ ՆԱՏՕ-ի քննդատության թիրախում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է Վրաստանի իշխանությունների հետ նախորոք համաձայնեցներ իր այցը Աբխազիա` ասել է ՆԱՏՕ-ի խոսնակը:

«Նախագահ Պուտինի այցելությունը Վրաստանի շրջան Աբխազիա զինված հակամարտության 9-րդ տարելիցի օրը՝ խարխլում է հակամարտության խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու միջազգային հանրության ջանքերը»,- Reuters-ի փոխանցմամբ նշել է ՆԱՏՕ-ի խոսնակը էլեկտրոնային փոստով տարածած հայտարարությունում:

Պուտինի այցը Աբխազիա քննադատել է նաև Վրաստանի ԱԳՆ-ն, հայտարարելով թե Ռուսաստանի ղեկավարի այցելությունը Աբխազիա հանդիսանում է Վրաստանի դեմ Ռուսաստանի նպատակաուղղված քաղաքականության շարունակությունը:

 

Կարդացեք նաև

Back to top button