Քաղաքական

Սա Հայաստանի ապագայի ընտրությունն է, ասում է Սերժ Սարգսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

«Երբ ձեր ձեռքը վերցնեք քվեաթերթիկը՝ մտածեք, որ կանգնած եք մի ողջ սերնդի համար պատասխանատու քվեարկության առաջ»,- այսօր հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպելով ընտրողների հետ։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ գալիք տարիները ճակատագրական են լինելու երկրի համար։ Այս ընտրությունը ընտրություն չէ անձերի, կամ կուսակցությունների, այլ Հայաստանի ապագայի եւ ծրագրերի միջեւ է, ասել է նա։

Back to top button