

Երգիչ- երգահան Արթուր Իսպիրյանի սեղանին դրված են հին ձայնապնակներ։ Նա մեկ առ մեկ զգուշությամբ վերցնում է դրանք՝ գիտակցելով այն կարեւոր առաքելությունը, որ դրված է իր վրա։ Երգիչն այսօր զբաղված է իր սիրելի նախագծով, թվայանցնում է Հանրային ռադիոյի արխիվը։ Հրավերը եղել է Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի կողմից:
Արթուր Իսպիրյանի հետ հետեւում եմ հերթական ձայնագրության թվայնացմանը:
Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանված են նաեւ մեծ թվով այլ լեզվով ձայնագրություններ։ Օրինակ 1441 քրդական, 951 արաբական ձայնագրություններ կան։ Արեւելյան այդ լեզուներով ընթերցում են հայ արտիստները։ Արթուր Իսպիրյանն ասում է, որ պահպանվել են նաեւ ադրբեջանական որոշ ձայնագրություններ:
Այս հարուստ ձայնադարանն արդեն սեպտեմբեր ամսին հասանելի կլինի բոլորին Հանրային ռադիոյի կայքէջի միջոցով։




