Հասարակություն

Շամիրամ գյուղում 4 մարդու սպանելու և 6-ին վիրավորելու դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այսօր տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ՝ հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված,  մուտք է գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից  3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական հաստատություններ:

Ստեղծվել է քննչական խումբ: Մասնագետների ներգրավմամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ  քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button