Միջազգային

ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցում է նաև Հայաստանը

Երեկ Վրաստանում՝  Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմական օդանավակայանում տեղի է ունեցել «Արժանի գործընկեր 2017» միջազգային զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, պաշտպանության նախարար Լևան Իզորիան. տեղեկացնում է interfax.com.ua կայքը:

Զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 3-րդ անգամ: Այս տարի դրանց մասնակցում է ավելի քան 2.800 զինծառայող ԱՄՆ-ից, մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Հայաստանից: Զորավարժությունների շրջանակում կօգտագործվի 500 միավոր զրահատեխնիկա՝ այդ թվում նաև ամերիկյան և գերմանական:

«Արժանի գործընկեր 2017» զորավարժություններին ներկա կլինի նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը երկօրյա այցով այսօր կժամանի Վրաստան:

Բուն զորավարժությունները մեկնարկելու են այսօր ու տևելու են մինչև օգոստոսի 12-ը:

Կարդացեք նաև

Back to top button