Տնտեսական

Ոսկեվազն արդեն 45 օր է ոռոգման ջուր չունի


Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքը  յուրաքանչյուր ոռոգման  սեզոնին կանգնում է խնդրի առաջ։ Գյուղացիներն արդեն հոգնել են իրենց խնդրի մասին բարձրաձայնելուց։ Նրանք անիմաստ են համարում  խոսել դրա մասին՝ շեշտելով. «Մեկ է,  սայլը տեղից չի շարժվի»: Ոսկեվազցի   Գոհար  Խաչատրյանն ասում է, որ արդեն երկար տարի  զբաղվում   է  ելակի մշակությամբ։ Գարնանն իր 3000 մետր հողատարածքից  ստացել է  մոտ 5 տոննա բերք։ Հույս չունի, որ աշնանը  գոնե 500 կգ կհավաքի։  

Գյուղացիներն ասում են, որ ամեն տարի պատասխանատուները  խոստանում  են, որ ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, հորդորում են, որ մշակեն իրենց հողատարածքները, սակայն  արդեն երեք տարի է՝  նրանք կանգնում են խնդրի առաջ։ Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը  միանում է  գյուղացիների  դժգոհությանը

Գյուղապետն ասում է,  որ խնդրի լուծման համար բազմիցս դիմել է պատկան մարմիններին։ Նշենք, որ Ոսկեվազի մշակովի հողատարածքները  940 հա են, բայց  լավագույն դեպքում 200 հա է ոռոգվում.

«Ռադիոլուրը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Ջրային պետական կոմիտեից։ Ի՞նչն է պատճառը, որ հարակից գյուղերը կարողանում են  քիչ թե շատ ջրով ապահովել, իսկ Ոսկեվազում արդեն 45 օր է գյուղացիները ջուր չունեն. Ջրային պետական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ իրենք նույնպես տեղյակ են խնդրին, բայց  այս պահի դրությամբ թերևս  միակ լուծումն այն է, որ գյուղացիները հավասար ջրառ իրականացնեն.

Նշենք, որ այս ծրագիրը գտնվում  է  նախագծային փուլում, սակայն, ինչպես վստահեցնում են պատասխանատուները, հաջորդ տարի կսկսվի  շինարարությունը։

 

Կարդացեք նաև

Back to top button