
Անի Մինասյան «Ռադիոլուր»
Հազարից ավելի մասնակիցներ՝ ստարտափ թիմեր, ծրագրավորողներ, ներդրողներ և մենթորներ Հայաստանից և արտերկրից մեկ տեղում. Սևանի ափին նրանք հավաքվել են իրենց գաղափարներով ապագան փոխելու հաստատակամությամբ: «Սևան Ստարտափ» սամիթն է. երկրորդ տարին իրականացվող ոչ ֆորմալ հավաքը:
Արդեն երրորդ օրն է հարյուրից ավելի վրաններ կողք կողքի. բոլոր մասնակիցները մեկ տեղում՝ մեկ գաղափարի շուրջ են հավաքված: Սևան Ստարտափ սամիթն է. երկրորդ տարին իրականացվող ոչ ֆորմալ հավաքը: Մինչև ամսվա վերջին օրը Սևանում գտնվողները մրցակիցներ են՝ պայքարում են հաղթողի կոչումը նվաճելու համար:
«Լայթ Հանթեր» թիմի անդամներից Ստյոպա Սաֆարյանը մրցակիցների ուժերը չի թերագնահատում ու խոսում է իր թիմի գաղափարների մասին:
Թիմերն աշխատանքի որևէ կոնկրետ ուղղվածություն չունեն, չկան սահմանափակումներ: Բոլորն ազատ են ներկայացնելու իրենց գաղափարները: Արդեն հստակ կազմված թիմերով նոր ու ստեղծարար մտքեր են փոխանակում՝ ասում է «Ստարտափ սամիթի» կրթական ծրագրերի պատասխանատու Հովհաննես Երիցյանը:
Ստարտափ Հայաստան հիմնադրամն իր 40-ից ավելի գործընկերների հետ արդեն երկրորդ տարին հնարավորություն են տալիս բազմաթիվ երիտասարդների դառնալու այս հավաքի մի մասը: Հասմիկ Զմոյանը զբաղվում է հավաքի մեդիա հարցերով:
Տիգրան Ղազարյանը ներկայացնում է անցած երեք օրերի տպավորությունները, բարձր գնահատում սամիթի կազմակերպվածությունը:
Սեւանի ափին երիտասարդներն անցած օրերին մեկ խոսում ու քննարկում են իրենց գաղափարները, մեկ լսում արդեն հաջողության հասած մասնագետներին, մինչեւ ուշ գիշեր նստում խարույկին շուրջ կամ չեն հեռանում պարահրապարակից։ Ես այսպես գաղափարների այս տոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 31- ը, երբ հայտնի կդառնան Սեւան- սթարտափ- 2017- ի հաղթողների անունները։




