

Ի՞նչը կարող է միավորել Հայաստանի և Մարոկկոյի իրավապաշտպաններին: Այս պահին այդ երկու, առաջին հայացքից քիչ ընդհանրություն ունեցող երկրներին միավորում է Մարոկկոյի իրավապաշտպանների այցը մեր երկիր:
Նրանք այստեղ են հայաստանյան փորձին ծանոթանալու նպատակով: Մարոկկացի հյուրերը օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների հետ այցելում են փակ հաստատություններ, քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժարաններ ու փորձում հասկանալ, թե իրավունքերի պաշտպանության առումով ինչ ընդհանուր բան կարող են ունենալ Հայաստանն ու Մարոկկոն:
Մարոկկոյի մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները Հայաստանում անցկացրել են նախատեսված այցելության մոտ կեսը, եղել են մի շարք փակ հաստատություններում, մի քանիսում դեռ պատրաստվում են լինել: Առնվազն մեկ առաջարկ արդեն ունեն, որ կանեն Մարոկկո վերադառնալուց հետո:
Հանան Էլ Համդին՝ Մարոկկոյի Մարդու իրավունքների ազգային կենտրոնից , ասում է, որ իրեն հետաքրքիր է թվացել հատկապես թեժ գծի հասանելիությունը մեկուսարաններում: Ամենուր , որտեղ եղել են, տեսանելի վայրերում փակցված են եղել ՄԻՊ գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարները, որով դատապարտյալները կարող են զանգահարել ու օգնություն ստանալ: Մյուս առաջարկը, որ պատրաստվում են քննարկել Մարոկկո հասնելուց հետո, ավելի համակարգային է : Հայաստանում 4 տեսակի ուղղիչ հիմնարկներ կան՝ բաց, կիսաբաց, կիսափակ և փակ: Այս տարբերակումը Մարոկկոյում չկա:
«Մարոկկոյում բաց և կիսաբաց ռեժիմներ չկան: Մենք չունենք այնպիսի քրեակատարողական հիմնարկներ, որտեղ մարդիկ իրենց պատիժը խցերի մեջ չեն անցկացնում, նույնիսկ այգու տարածքում են շրջում կամ աշխատում: Հայաստանում մենք այդ պրակտիկան տեսանք: Հատկապես կանանց քրեակատարողական հիմնարկի պայմանները մեզ տպավորել են»:
Մարոկկոյի Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ Հանան Էլ Համդին և Հակկու Մոհամմեդը Հայաստանում են իրավունքների պաշտպանության հայաստանյան փորձն ուսումնասիրելու նպատակով: Նրանք օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների հետ այցելում են փակ հաստատություններ, քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժարաններ ու փորձում հասկանալ, թե իրավունքերի պաշտպանության մեխանիզմների առումով ինչ ընդհանուր բան կարող են ունենալ Հայաստանն ու Մարոկկոն:
«Բայց բոլոր երկրների կանխարգելման մեխանիզմները՝ անկախ նրանից, թե ինչպես են ստեղծվում, ինչ կառուցվածք ունեն, նույն նպատակն են հետապնդում ՝ խոշտանգումների կանխարգելում: Բոլորը գործում են ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայի հիման վրա, այցելում են մեկուսարաններ, ուսումնասիրում են պահման պայմանները, մարդկանց նկատմամբ վերաբերմունքը և քայլեր ձեռնարկում իրավուքների խախտման ուղղությամբ»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի դիտարկումն է: Նրան հարցնում եմ նաև, թե որքանով կարող են համադրվել մեր և Մարոկկոյի փորձերը:
Չափսերով Հայաստանի ու Մարոկկոյի քրեակատարողական համակարգերն իսկապես համադրելի չեն: Հյուսիսաֆրիկյան այդ երկում, ինչպես մեզ զրուցակիցները փոխանցեցին, մոտ 80 քրեակատորաղական հիմնարկ կա և մոտ 80 հազար էլ անազատության մեջ գտնվող: Հայաստանում այդ թիվը մոտ 4000 է: Այսինքն, մեր միայն մեկ քրեակատարողական հիմնարկում մոտ այնքան դատապարտյալ կա, որքան ամբողջ Հայաստանում՝ ասում է Մարոկկոյի ներկայացուցիչը: Իսկ հարցին, թե հեշտ է արդյոք Մարոկկոյում իրավուքներ պաշտպանել, այսպես է պատասխանում:
«Իրավունքներ պաշտպանելը բարդ աշխատանք է՝ անկախ հանգամանքից, դրանով զբաղվում ես Մարոկկոյում, Հայաստանում թե մեկ այլ երկրում: Երկրները տարբեր են, մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը՝ նույնպես, բայց նպատակը նույնն է: Մեզ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են աշխատում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում»:
Մարոկկացի հյուրերը նշում են, որ Հայաստանում պաշտպանի հետ պետական կառույցները շատ ավելի հեշտ են համագործակցում, քան Մարոկկոյում: Իրենք
մեկուսարաններ այցելելու խնդիր չունեն, թեև օրենքը թույլ չի տալիս առանց զգուշացնելու այցելություն կատարել: Չնայած դրան՝ կարողանում են քրեակատարողական հիմնարկների ղեկավարության հետ աշխատել: Հանանն ասում է, որ դեպքեր են ունեցել, երբ բանտի ղեկավարությունն է կապվել գրասենյակի հետ ու նրանց աջակցությունը խնդրել ՝ ասենք դատապարտյալի հացադուլի դեպքով:
Փոխարենն ասում է, իրենց համագործակցությունն այդքան էլ հեշտ չի ստացվում ոստիկանության հետ: Ոստիկանության բաժանմունքներ ժամանակավոր պահման վարեր այցելելու իրավունք Մարոկկոյի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները չունեն, կարողանում են դա անել կոնկրետ հարցումների միջոցով:
Մարոկկացիները Հայաստանում կլինեն դեռ մի քանի օր էլ: Նրանց ճանապարհելուց օմբուդսմենի գրասենյակում կսպասեն հյուրերի հաջորդ խմբին: Հոկտեմբերին նույն առաքելությամբ Հայաստան կգա թունիսցի իրավապաշտպանների պատվիրակությանը:




