
Անի Մինասյան «Ռադիոլուր»
Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի շենքն անմխիթար վիճակում է տարիներ շարունակ: Չնայած թատրոնի տանիքը այս պահին վերանորոգման ընթացքի մեջ է, հուլիսի 24-ին հերթական ներկայացման ընթացքում բեմում և դահլիճում անձրևի կաթիլներ են հայտնվել:
Ներկայացման ժամանակ անձրևի կաթիլներ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի բեմում և դահլիճում. հուլիսի 24-ին թատրոնի հերթական ներկայացման ընթացքում սկսվել է տանիքից ջուր թափվել: Քուշանե Չոբանյանն այդ պահին դահլիճում է եղել:
Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը չժխտեց, որ ներկայացման ժամանակ կաթկթոցներ եղել են, ավելին՝ որպես ականատես փաստեց, որ ինքն այդ ժամանակ բեմում է եղել և խաղացել ներկայացման մեջ: Սակայն այդ ամենը ներկայացվում է շատ խտացված գույներով:
Ե՛վ Քուշանեն, և՛ թատրոնի տնօրենը նշեցին, որ ներկայացման պահին դրսում հորդառատ անձրև է եկել: Ինչպես ասաց Ագնեսա Շահնազարյանը, տանիքի վերանորոգումը սկսվել է այդ միջադեպից առաջ և կան հատվածներ, որոնք դեռ վերանորոգված չեն:
Այս հարցը փորձեցինք պարզել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Թատրոնի շենքն իրենց չի պատկանում՝ ասաց:
ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանն ասում է, որ թատրոնի շենքում կատարվող աշխատանքները ոչ թե վերանորոգման, այլ հիմնանորոգման աշխատանքներ են:
Վանձորի տանիքի խնդիրը շուտով լիովին լուծված կլինի՝ հույս է հայտնում Անգեսա Շահնազարյանը:




