Միջազգային

Եվրամիությունը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչի եվրոպական ընկերությունների շահերին

Եթե ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր նախագիծը դիպչի եվրոպական ընկերություններին, ապա Եվրաﬕությունը պատասխան քայլերի կդիմի՝ տեղեկացնում է РИА Новости-ին:

«Պետք է բացառվի ԱՄՆ-ի պատժաﬕջոցների ազդեցությունը եվրոպական ընկերությունների նկատմամբ: Եթե դրա համար չկան երաշխիքներ, ապա անհրաժեշտ է Եվրաﬕության կողﬕց պատասխան միջոցներ ձեռնարկել», — РИА Новости –ի փոխանցմամբ՝ ասել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնախմբի ղեկավար Վոլֆգանգ Բյուխելեն:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 419 կողմ և 3 դեմ ձայներով ընդունել էր Ռուսաստանի, Իրանի և ԿԺԴՀ դեմ ուղղված պատժաﬕջոցների օրինագիծ: Կրեմլում հայտարարել էին, որ օրինագիծը «ծայրահեղ բացասական» են գնահատում, իսկ ԵՄ-ում այն անվանել էին «Վաշինգտոնի միակողմանի գործողություններ»:

Կարդացեք նաև

Back to top button