Միջազգային

Սպիտակ տունը ողջունել է Տաճարի լեռան մուտքի մետաղորսիչների ապամոնտաժումը

Սպիտակ տունը ողջունել է այն, որ Իսրայելն ապամոնտաժել է Երուսաղեմում Տաճարի լեռան մուտքի մոտ տեղադրված մետաղորսիչները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը։

«Ողջունում ենք Իսրայելի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության աջակցմանն ու լարվածության թուլացմանը»,-հայտարարել են ԱՄՆ վարչակազմում։

Ապամոնտաժումը կատարվել է հուլիսի 25-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել փոխարինելու Տաճարի լեռան մուտքի մետաղորսիչներն անվտանգության այլ տեխնոլոգիաներով։

Նկարը՝ walla.co.il-ի

Կարդացեք նաև

Back to top button