Միջազգային

Ռուսաստանի բանտերում պատիժ է կրում 2350 Ադրբեջանի քաղաքացի

RT-ն հղում անելով Պատժի կրման դաշնային ծառայությանը՝ հաղորդում է, որ 2017 թվականի առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ Ռուսաստանի բանտերում պատիժ է կրում 29.397 օտարերկրացի, որից 2.350-ն Ադրբեջանի քաղաքացիներ են:

Ընդ որում՝ օտարերկրացի բանտարկյալների ավելի քան 90 տոկոսը պատիժ է կրում ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների համար:

ԱՊՀ երկրներից ամենաշատ բանտարկյալները Տաջիկստանից են. 2017 թվականի առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ այս երկրի 8002 քաղաքացի պատիժ է կրել Ռուսաստանի բանտերում: Երկրորդ տեղում Ուզբեկստանի քաղաքացիներն են՝ 6.362 մարդ:

Կարդացեք նաև

Back to top button