Միջազգային
Շվեյցարիայում անհայտ անձը բենզինի սղոցով հարձակվել է մարդկանց վրա


Առնվազն հինգ մարդ է տուժել Շվեյցարիայում. անհայտ անձը բենզինի սղոցով հարձակվել է անցորդների վրա Շաֆֆհաուզեն քաղաքում: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է: Հարձակվողին հաջողվել է փախչել, նրան փնտրում են ոստիկանները: Հանցագործության պատճառները դեռևս պարզ չեն: