Իրանը թուրքական ճանապարհին այլընտրանք է փնտրում


Իրանցի հայտնի փորձագետն այսօր խոսել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման կարևորության մասին ու նշել, որ այն կայունություն կապահովի տարածաշրջանում ու անվտանգություն է նաև Հայաստանի համար: Նա անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին ու նշել, որ լավ կլիներ եթե Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենար խնդրի կարգավորան գործում, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանար կանխարգելել նաև ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
Նրա խոսքով` Իրան-Ռուսաստան երկաթուղային կապի միջոց այսօր կարող է լինել ադրբեջանական երկաթգիծը, որի կառուցումը Թեհրանը տեսնում է միայն Բաքվի ֆինանսավորմամբ:
Իսկ Հայաստանի միջոցով երկաթուղային կապը կարող է ելք ապահովել դեպի Եվրոպա, այս ուղղությամբ, սակայն, քայլերը արդյունավետ չեն եղել: Եվ Իրանը-Եվրոպային կապող միակ ուղին Թուրքիայով է այսօր Իրանը այլընտրանք է փնտրում. «Այսօր Իրանում երկու այլընտրանքային ուղղությամբ են մտածում: մեկը Հայաստանի, ու Վրաստանի միջոցով, մյուսը՝ Իրաքյան քրդստանով»:
ՀՀ այդպիսով կապ ունենա Եվրոպական երկրների հետ: Եվ իրանակաան ապրանքները շատ ձեռնտու գներով կներկայացվեն Հայաստանում: Էհսան Հուշմանդի խոսքով իրանցի փորձագետները համոզված են, որ երկաթգծի առյակությունը շատ էական դերակատարություն կունենա հայ-իրանական հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար. այն նաև կայունություն ու անվտանգություն կապահովի համոզված է իրանցի փորձագետը: Իրանում շատ հետարքրված են Իրան-Հայաստան երկաթգծի ճակատագրով ասում է:
Թյուր են ռուսական կողմից հնչող որոշ կարծիքներ, թե երկաթուղին շահավետ չի կարող լինել: «Նման ենթադրությունները թյուր են և ամբողջովին սխալ: Իհարկե այն թանկ արժե, սակայն միանշանակ է, որ ծրագիրը տնտեսապես շահավետ է»,- ասաց փորձագետը:
Ինչպես մանկահասակ երեխայի վրա ծախսված գումարի արդյունքը տվյալ պահին չի երևում, այնպես էլ այս ծրագրի դեպքում՝ ներդրված գումարը ապագայում մի քանի անգամ կարդարացնի իրեն: Այն ոչ միայն տնտեսական ծրագիր է, այլև ռազմավարական, համոզված է իրանցի փորձագետը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով էլ վերջին շրջանում Իրանը տարածաշրջանում իր դերակատարությունը մեծացնելուն զուգընթաց բավականին ակտիվ քաղաքականություն է սկսել վարել նաև Հարավային Կովկասում:
Եվ այս համատեքստում հայ-իրանական հարաբերություններում վերջերս տեղի ունեցավ կարևոր իրադարձություն հիշեցրեց նա:
«Խոսքը Իրանի խորհրդարանի կողմից «Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի վավերացման մասին է: Համաձայնագիրը լուրջ հնարավորություններ է մեզ ընձեռում զբաղվելու Հայաստանը Պարսծից ծոցը Սև ծովին կապող միջանցք դարձնելու համապատասխան քայլերով»:
Իրանցի փորձագետը անադրադարձավ նաև արցախյան խնդրին ու հստակեցրեց՝ Իրանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ և երկխոսության ճանապարհով: Ճիշտ կլիներ նրա կարծիքով եթե Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենա խնդրի կարգավորան գործընթացում, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում կարողանար կանխարգելել նաև ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: