Ռազմական բժիշկներին ավարտական դիպլոմներ են հանձնել մերօրյա հերոսները


Ալբերտն ասում է, որ եթե չլիներ վերականգնողական կենտրոնը՝ չէր կարող պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր իր հետագա կյանքը: Գևորգ Այվազյանը 8 ամիս է, որ հայտնվել է վերականգնողական կենտրոնում, սակայն վիրավորել է 2001 թ-ին՝ դիպուկահարի կրակոցից: Ասում է, որ այդքան տարիներին ընթացքում առաջին դեպքն է, երբ զինհաշմանդամներին ուշադրություն են դարձնում, ավելին՝ վերականգնողական բուժում անցակացնում: Գևորգն ասում է, որ հույսը չի կտրել՝ մի որ հրաժեշտ է տալու անվասալյակին, բայց ավելի վստահ կարող էր ասել, եթե ժամանակին վերականգնողական կուրս անցկացնեին:
Վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինհաշմանդամներն այսօր լավ ընկերներ են դարձել ու այնքան են մտերմացել, որ օրեր առաջ՝ ուշ գիշերով, վերցնելով տորթը, գնացին վերականգնողական կենտրոնի նախաձեռնող Պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի տուն՝ նշելու նրա տարեդարձը: ԵՊՀ ռեկտորն ասում է, որ երբեք այդպես հուզված չէր եղել:
Հերացու անվան թիվ մեկ համալսարանական կլինիկայի բակում զինվորական նվագախումբն է։ Նվագախմբի հնչյունների ներքո ապագա բժիշկներին, այդ թվում՝ ռազմական բժիշկներին, ավարտական դիպլոմներ են հանձնում առաջնագծում հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած հերոսները՝ կապիտան Սարգիս Ստեփանյանը և «Արիության» մեդալակիր Գոռ Դարմանյանը։ Նա նույնպես այս կենտրոնում է վերականգնել առողջությունը: Արմեն Մուրադյանը պատահական չի համարում, որ հենց այս շենքի բակում է տեղի ունենում դիպլոմների հանձնումը, քանի որ այս հիվանդանոցը բուժել է Եղեռնը վերապրածների, երկու աշխարհամարտերի ու արցախյան ազատամարտի վիրավորներին:
Հիպոկրատի երդում տված ռազմաբժշկի մասնագիտություն ընտրած Հրաչյա Հարությունյանն ասում է, որ այս բժշկությունը ավանդականից շատ է տարբերվում, այստեղ հոգեվիճակն այլ է։
Այս մասնագիտությունը մարդասիրական այլ երանգներ ունի և գուցե դա է պատճառը, որ այս տարի Ռազմական բժշկության ֆակուլտետ շատերն են ցանկացել ընդունվել: