Հասարակություն
Գաբրիել Գյոզալյանն ազատվեց ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից


Գաբրիել Գյոզալյանն ազատվեց ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման ու զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Չնայած նախագիծը բավականին ուշ պետք է ներկայացվեր, սակայն, Տերտերյանն առաջինը զեկուցեց Գյոզալյանի պաշտոնանկության հարցը: Նա նաև նշեց, որ Գաբրիել Գյոզալյանը աշխատանքից ազատվում է իր դիմումին համաձայն: