Միջազգային

Հրդեհ՝ Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում․ կան վիրավորներ

Մոսկվայի «Ռիո» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է 14 մարդ, որոնց մեկը երեխա է,  հաղորդում է «ТАСС»-ը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Ըստ տեղեկությունների, տուժածներին անհրաժեշտ է եղել բուժօգնություն։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ այրվող շենքում կարող են մարդիկ լինել։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 20 հրշեջ-փրկարարական խումբ։ Ըստ փրկարարների, դեպքի վայրում առկա է ուժեղ ծխապատում, ինչի պատճառով դժվար է պարզել հրդեհի մակերեսը։

Նկարը՝ ՏԱՍՍ-ի
Back to top button