Մշակույթ
Մշակութային օջախներն օգոստոսին չեն փակվի


Հիշեցնելով իր հանձնարարականը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանը հայտարարեց, որ եթե օգոստոսին որևէ թատրոն իր դռները փակի և ամբողջ կազմով արձակուրդ վերցնի, այդ թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը տույժի կենթարկվեն.
«Օգոստոսն աշխատելու լավագույն ամիսն է, և որևէ մեկը չպետք է փակի իր դռները հանդիսատեսի առջև։ Եվ ոչ միայն թատրոնները, որևէ համերգասրահ կամ ցուցասրահ չպետք է փակվի։ Աշխատեք արձակուրդային հերթագայությամբ»։
Օպերային թատրոնն արդեն երկարաձգել է իր թատերաշրջանը: