Բրիտանական վավերագրական ֆիլմերի ընտանի՝ «Ոսկե ծիրանի» շրջանակում


Հուլիսի 9-ից 16-ը «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը կներկայացնի Play UK բրիտանական կինոյի շաբաթը: «Ոսկե ծիրան» փառատոնին ընդառաջ՝ փառատոնի կազմակերպիչները ներկայացրել են «Հայաստանում Բրիտանական խորհուրդի» հետ իրականացվող ծրագրերը : Փառատոնի համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ մեկնարկել է փառատոնի առաջին իսկ տարվանից, իսկ այս տարի այն ավելի խորացել եւ ընդլայնվել է:
Բրիտանական ֆիլմերի շաբաթը կբացվի Հյու Հադսոնի օսկարակիր «Հրե անվանակառքեր» ֆիլմով: Մեծապես կարևորելով փառատոնի անցկացումը՝ Բրիտանական խորհրդի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը նկատեց, որ «Ոսկե ծիրանը» գեղեցիկ մշակութային այցեքարտ է Հայաստանի համար: Ներկայացնելով բրիտանական կինոյի այս տարվա ծրագիրը՝ Արևիկ Սարիբեկյանը հայտնեց, որ ներկայացված են Մեծ Բրիտանիայում նկարահանված վերջին տարիների փաստագրական ֆիլմերը:
Ի դեպ, Բրիտանական խորհրդի աջակցությամբ փառատոնի օրերին Հայաստանում է լինելու հայտնի կինոսցենարիստ Մերիլին Միլգրոմը: Նա եռօրյա դասընթացներ կվարի հայ պրոֆեսիոնալների համար, որի ընթացքում կներկայացնի ֆիլմ վաճառելու հմտությունները: Դասընթացները կանցկացվեն հուլիսի 12-ից 15-ը: Այսպիսով՝ հաշված օրեր են մնացել «Ոսկե ծիրան» 14-րդ փառատոնին: Փառատոնն այս տարի կբացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմի ցուցադրությամբ, քանի որ հենց այս տարի է լրանում այդ ֆիլմի ստեղծման 90-ամյա հոբելյանը: