ԿարևորՀասարակություն

Բաքուն արգելափակել է armradio.am- ը՝ Հանրային ռադիոյի կայքը

Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի www.armradio.am, եւ www.razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին:

«Գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում մեր կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Անգամ չեմ ուզում գրել, թե ինչու, ինչի համար եւ ինչ նպատակներով են ղեկավարվել։ Հիմարությունը չունի ազգություն եւ  սահմաններ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Back to top button