Միջազգային
Թրամփ-Պուտին հանդիպումը՝ հուլիսի 7-ին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան հուլիսի 7-ին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Դա երկու առաջնորդների առաջին հանդիպումը կլինի։ Այն կկայանա Գերմանիայում, G20 գագաթնաժողովի ժամանակ։
Ավելի վաղ երկու երկրների ներկայացուցիչները հայտնել էին Համբուրգում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ երկու երկրների նախագահների հանդիպման մասին, սակայն հստակ ամսաթիվ չէին անվանել։
Արտաքին քաղաքական հարցերով Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հանդիպման ընթացում նախագահները կքննարկեն իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։