Տնտեսական

ՀՀ կառավարությունում ընդերքօգտագործման համակարգի բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ են անցկացվել

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտի պետական կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետին են ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման և այդ նպատակով կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքները և հիմնական եզրահանգումները:

Կառավարության ղեկավարը, ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով աշխատանքային խմբի կողմից մշակված առաջարկությունները, հանձնարարել է շարունակել աշխատանքները ընդերքի ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի շուրջ:

Back to top button