Միջազգային
Ֆրանսիայում անհայտ անձիք մզկիթի մոտ կրակ են բացել մարդկանց վրա. կան վիրավորներ
Անհայտ անձիք հրաձգություն են իրականացրել Ֆրանսիայի հարավարևելյան Ավինյոն քաղաքի մզկիթի մոտ, հայտնում է La Provence-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ երկու հարձակվողները, ովքեր զինված են եղել հրացանով ու ատրճանակով, դեպքի վայր էին եկել ավտոմեքենայով։ Նրանք կրակ են արձակել մզկիթը լքող մարդկանց ուղղությամբ։
Հրաձգության հետևանքով տուժել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 7 տարեկան երեխա։ Հարձակվողներին հաջողվել է լքել հանցանքի վայրը։
Ոստիկանությունը տեղի ունեցածը որպես ահաբեկչություն չի դիտարկում։ Ենթադրվում է, որ հարձակման պատճառ կարող էր լինել երիտասարդների կոնֆլիկտը։