ԿարևորՀասարակություն
Գիտնականները պարզել են՝ հայ կանանց գենը 8000 տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել
«Մենք չենք կարողացել կանացի գենոֆոնդում որեւէ տեսակի փոփոխություն հայտնաբերել: Սա չափազանց հետաքրքիր է, քանի որ այդ ժամանակաշրջանում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային տեղաշարժերի է ենթարկվել, ինչը գործնականում չի ազդել բնակչության կանացի հատվածի գենոֆոնդի վրա» ,- ասել են աշխատության համահեղինակներ Աշոտ Մարգարյանը եւ Մորտեն Ալլենտոֆտը:
Նման եզրակացության ուսումնասիրողները եկել են, երբ մանրամասն ուսումնասիրել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքից հայտնաբերած 52 կմախքները, որոնցից ամենահինը 7800 տարեկան է: