Միջազգային

Մակրոնը Թրամփին հրավիրել է Փարիզ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Փարիզ՝ հուլիսի 14-ին ազգային շքերթին մասնակցելու։ Ելիսեյան պալատում հայտնել են, որ Թրամփը խոստացել է ուսումնասիրել իր այցելության հնարավորությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մակրոնը ԱՄՆ նախագահին ու նրա կնոջը հրավիրել է մասնակցելու հուլիսի 14-ի շքերթին, որը կնշանավորի «Առաջին համաշխարհային պատերազմում ֆրանսիական զորքերին ԱՄՆ-ի միանալու 100-ամյակը»։

Back to top button