Միջազգային

Ռուսաստանից զինտեխնիկայի նոր խմբաքանակ է հասել Ադրբեջան

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնական կայքի հաղորդագրությունը:

Նշվում է, որ նոր զինտեխնիկան համապատասխան փորձարարական աշխատանքներից հետո կտեղափոխվի սահմանային զորանոցներ:

Back to top button