Միջազգային

Թրամփը երկարացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները երկարացրել է ևս մեկ տարով, ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Երկարացվում է 2008 թվականի հունիսի գործադիր հրամանի գործողությունը, որում խոսք է գնում միջուկային վառելիքի արտադրության մասին։ Երկարաձգումը վերաբերվում է նաև 2010 թվականի օգոստոսի հրամանին՝ նվիրված է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներին և նրա կողմից հարավկորեական նավի կործանմանը, ինչի հետևանքով 46 մարդ է զոհվել։

Երկարացվել են նաև 2011 թվականի ապրիլի, 2015 թվականի հունվարի և 2016 թվականի մարտի հրամանները, որոնցով հավելյալ պատժամիջոցներ են սահմանվել Հյուսիսային Կորեայի նկատմամբ։
Back to top button