Թուրքիան նաև տնտեսական ներկայություն է ապահովում Նախիջևանում, ինչը շատ ուղիղ վտանգ է համարում Հայաստանի պետական շահերի համար քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա հորդորում է հայկական կողմին քննարկումներ սկսել Մոսկվայի հետ ու պարզել, թե ինչու է խնամակալության տակ գտնվող տարածում Թուրքիան փորձում ազատ առևտրային գոտի ստեղծել:
Վերջերս երկու կողմերը հանգել են համաձայնության, որը ենթադրում է Թուրքիայի աջակցությունը Նախիջևանից ներկրումներին: Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Նախիջևանի ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը: Ի՞նչ է սա նշանակում և որքանո՞վ է այն իրագործելի՝ հաշվի առնելով, որ Նախիջևանը պրոտեկտորատ է, այսինքն խնամակալությամբ է տրված Ադրբեջանին:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Նախիջևանը դիտարկվում է իբրև հատուկ ուշադրության կետ:
Իսկ որքանո՞վ հնարավոր նման ծրագրի իրագործումը խնամակալությամբ տրված տարածքում: Այս հարցում տրամագծորեն հակառակն է պնդում քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Իսկ Թուրքիայի կողմից Նախիջևանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծումը քաղաքագետը շատ վտանգավոր քայլ է համարում, մենք պետք է պաշտպանենք ՀՀ-ի պետական շահերը: Սա նշանակում է թափանցում արդեն Արևելյան Հայաստան՝ ասում է:
Թուրքիան քաղաքական ներկայությունից բացի փորձում է տնտեսական ներկայություն ունենալ նաև տեղում, ինչը ռազմավարական իմաստով Անկարայի կողմից տնտեսական յուրացում է նշանակում՝ պարզաբանեց Շիրինյանը: