Սահմանում լարվածությանը զուգահեռ՝ պայքար նաեւ մեդիատիրույթում


Հանգստյան օրերը անհանգիստ էին՝ առաջնագծից ստացված տխուր լուրերի պատճառով: Այժմ փորձենք սահմանային լարվածությունը տեղափոխել տեղեկատվական հարթակ` փորձելով հասկանալ որոշ նրբություններ` կապված համացանցային հավաստի տեղեկատվության հասանելիության հետ: Սահմանում տիրող ցանկացած լարվածություն, միջադեպ տեղ է գտնում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի համացանցային էջերում, մասնավորապես ֆեյսբուքում, որը ժամանակակից աշխարհում արագ եւ հավաստի տեղեկատվության լավագույն ձեւերից է համարվում: Սակայն հունիսի 16-ին ժամը 18-05-ից հետո, երբ հակառակորդի հակատանկային նռնականետերից խախտվեց հրադադարի պահպանման ռեժիմը, արգելափակվեց նաեւ արագ ինֆորմացիայի աղբյուր հանդիսացող Արծրուն Հովհաննիսյանի ֆեյբուքյան էջը: Ասել է, թե սահմանագծում տիրող լարվածությանը զուգահեռ տեղեկատվական պայքար սկսվեց հակառակորդի կողմից՝ իրեն բնորոշ վարքագծով:
Ռազմական հմտություններ անհրաժեշտ չեն պարտվող կողմի հոգեբանությունը հասկանալու համար: Ադրբեջանական կողմը իր ներքին լսարանին մշտապես ներարկել է, թե տեխնոլոգիական և որակական առավելություն ունի հայկական կողմի նկատմամբ եւ, շարունակելով կոպտորեն խախտել բոլոր միջազգային պայմանավորվածությունները, նախընտրում է սադրիչ մարտավարությամբ մարդկային կորուստներ պատճառել։ Այդ մեթոդը կիրառում է նաեւ տեղեկատվական հարթակում: Եվ այսպես, շուրջ 2 օր արգելափակվել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը: Էջ, որը մշտապես հասանելի է հազարավոր օգտատերերի համար 7 օր 24 ժամ ռեժիմով եւ հստակ ինֆորմացիայի սկզբնաղբյուր է սահմանում կանգնած հայորդիների մասին անաչառ տեղեկատվություն ստանալու համար: Պատահականությո՞ւն է, թե՞ զուգադիպություն ուրբաթ երեկոյան սահմանագծում սկսված լարվածությունը՝ տեղեկատվության աղբյուրի արգելափակման հետ կապված, մամուլի քարտուղարը ադրբեջանական հետքը չի բացառում.
«Մեդիա» փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջին երկու օրերին ֆեյսբուքում տարածում էր Արծրուն Հովհաննիսյանի գրառումները, նույնպես անհարժեշտ է համարում այլընտրանքային տեղեկատվական հարթակի տարբերակի կիրառումը, եւ տեղի ունեցածը տեղեկատվական պատերա՞զմ է հարցին պատասխանում:
Բռնապետական մի երկիր, որտեղ բանակում տիրող իրավիճակը լուսաբանելու համար բանտարկվում են, հայկական լրատվական դաշտը ազատականներից մեկն է և բավականին արագ ու ցավագին է արձագանքում հատկապես մարդկային կորուստներին։ Իսկ նման գործելաոճով փորձ է կատարվում, ըստ էության, թիրախավորել ոչ այնքան մեր զինվորներին, որքան հենց հայաստանյան հասարակությանը, քանի որ մի քանի գնդակոծությամբ հանրավոր չի լինում դիրքային առավելություն գրանցել, փորձ է արվում հոգեբանական ճնշում գործադրելով՝ այսպես ասած <<խուճապ>> առաջացնել, հասարակական տրամադրություններում որոշակի փոփոխություններ ստեղծել՝ գործի դնելով նաեւ կեղծ օգտատերերի գրառումները: Ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը նշում է, որ ապրիլին մենք արագ ինքնակազմակերպվեցինք, բայց անցած շաբաթ տեղի ունեցածը համարում է կարեւոր ազդակ արդեն տեղեկատվության տարածման նոր ուղիներ գտնելու համար
Իսկ թե որ դեպքերում է «Ֆեյսբուքն» արգելափակում օգտատերերի էջերը, Սամվել Մարտիրոսյանը բացատրում, եթե համացանցը օգտագործվում է որպես ռասիսիտական քարոզի տարածման միջոց, ԻՊ գաղափարախոսության խոսափող։ Օգտատիրոջ էջերը արգելափակվում են նաեւ, երբ նրա գործունեության վերաբերյալ պարբերաբար ստացվում են բողոքներ։