Միջազգային
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն սկսում են Brexit-ի հարցով բանակցությունները


Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունն այսօր պաշտոնապես սկսում են Brexit-ի հարցով բանակցությունները՝ հանրաքվեից մոտ մեկ տարի անց։ Հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով բրիտանացիների մեծ մասը քվեարկել էր ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։
Բանակցությունների համար պատասխանատու թիմը՝ Brexit-ի հարցով նախարար Դևիդ Դևիսի գլխավորությամբ, երկուշաբթի Լոնդոնից կուղևորվի Բրյուսել՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպելու համար։
Երեկ Դևիսն ընդգծել էր, որ չնայած շշուկներին, թե ԵՄ-ն պատրաստ է երկիրը միություն վերադարձնելու մասին բանակցություններին, կասկած չկա, որ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն՝ կյանքի կոչելով պատմական հանրաքվեի արդյունքները։
«Այժմ սկսվում է ծանր աշխատանք։ Մենք պետք է ապահովենք գործարքը, որը կլինի ի բարօրություն Միացյալ թագավորության բոլոր հատվածների»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ից դուրս գալը կտա Բրիտանիային նոր լուսավոր ապագայի ապահովման հնարավորություն։