Միջազգային

Լոնդոնում միկրոավտոբուսը մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Լոնդոնի հյուսիսում գտնվող փողոցներից մեկում միկրոավտոբուսը մխրճվել է երեկոյան աղոթքից հետո մզկիթից հեռացող մարդկանց բազմության մեջ: Ռիա նովոստին գրում է, որ ոստիկանության հաղորդմամբ, զոհվել է մեկ մարդ, 10-ը տուժել է, որոցից 8-ը հոսպիտալացվել են: Ձերբակալվել է 48-ամյա տղամարդ:

Միջադեպից վեց ժամ անց փողոցը դեռ փակ է: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես «պոտենցիալ ահաբեկչություն»:

Back to top button