ԿարևորՔաղաքական

Տաջիկստանի նախագահը ժամանեց Հայաստան

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի օդանավը: Բարձրաստիճան հյուրին դիմավորեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Էմոմալի Ռահմոնը Հայաստան է ժամանել  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, պաշտոնական այցով նա Հայաստանում կլինի  հունիսի 14-15-ը:

Այցի շրջանակում Երևանում կանցկացվի Հայաստան-Տաջիկստան գործարար համաժողով, որը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Back to top button