Քաղաքական

Էստոնիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ բանկացությունները հաջող կավարտվեն

«Այս տարվա երկրորդ կեսին Էստոնիան ստանձնելու է Եվրամիության խորհրդի նախագահությունը: Էստոնիան ունի հավակնոտ նախագահության օրակարգ, մտադիր ենք շատ բաների հասնել շատ կարևոր ուղղություններում»,- Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի  հետ համատեղ ասուլիսում ասել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:

Նա հույս է հայտնել, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին կստորագրվի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը։

«Մեզ պետք են շոշափելի, տեսանելի արդյունքներ՝  համապատասխան Արևելյան գործընկերության երկրների սպասելիքներին»,- հավելել է նա:

Պատասխանելով Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ Էստոնիան շահագրգռված է գործընթացի առաջընթացով, սակայն ձեռնպահ մնաց գործընթացի ավարտի հնարավոր ժամկետներ նշելուց: Նրա խոսքով՝ դա կախված է պահանջներին եւ չափանիշներին համապատասխանելու Հայաստանի ունակությունից:

Back to top button