Քաղաքական
Մինսկում այսօր կանցկացվի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը


Երեքշաբթի Մինսկում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությանը։
Հանդիպման մասնակիցները կքննարկեն 2017-ի երկրորդ կիսամյակի և 2018-ի առաջին կիսամյակի համար արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցական պլանը։
Օրակարգում է նաև 2018 թվականի համար կառավարման մարմինների նախապատրաստման, հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կազմավորման պլանի քննարկումը։
«Այդ միջոցառման անցկացումն ու դրա շրջանակում ընդունված որոշումները կուղղվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանը»,-ընդգծել է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։