Միջազգային

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ Մեծ Բրիտանիայում

Այսօր Միացյալ թագավորությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Քվեարկության արդյունքներով, որը կտևի 07:00-22:00-ն, կորոշվի Համայնքների պալատի նոր կազմը, որտեղ կընդգրկվի 650 պատգամավոր (ըստ ընտրատարածքների թվի)։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Կուսակցությունը, որը կհավաքի պատգամավորական մանդատների կեսից ավելին, կստանա կառավարություն ձևավորելու իրավունք։ Հիմնական ինտրիգը կայանում է նրանում, թե իշխող Պահպանողական կուսակցությունը, որը գլխավորում է վարչապետ Թերեզա Մեյը, իշխանության ղեկին կմնա՞ առաջիկա 5 տարում։ Եթե ընտրարշավի հենց սկզբում պահպանողականների հաղթանակը կասկած չէր հարուցում, ապա քվեարկությունից մեկ օր առաջ փորձագետները սկսել են խոսել այսպես կոչված կախյալ խորհրդարանի իրական հնարավորության մասին, երբ ոչ մի կուսակցություն չի հավաքի 326 մանդատ։

Ապրիլի վերջին Մեյը հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Նման արմատական քայլի պատճառ էր քաղաքական գործիչն անվանել ԵՄ-ից դուրս գալու բանակցություններին ընդառաջ իր դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունը։
Back to top button