ԿարևորՔաղաքական

Կասպշիկը դիտարկում է ԼՂ հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման տարբեր ուղիներ

ԼՂ հակամարտության գոտում՝շփման գծում, մշտադիտարկման անցկացումը ԵԱՀԿ-ն համարում է կողմերի միջև վստահության ամրապնդման կարևորագույն մեխանիզմներից մեկը։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի մամլո քարտուղար Հելեն Սպիտցերի հայտարարությունում, որը զետեղվել է կազմակերպության կայքում։

«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը կողմերի հետ մանրամասն պատրաստում է և համաձայնեցնում մշտադիտարկման առաքելությունները։ Դրանք անցկացվում են ռազմական ուղեկցորդների աջակցությամբ՝ առաքելության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով։

Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ սահմանում է տարածքը, որտեղ ցանկանում է անցկացնել մշտադիտարկումը, ընտրում տեղանքը, որտեղից կարելի է գնահատել իրավիճակը։ Մշտադիտարկման առաքելությունը հաջողված է համարվում, եթե անձնական ներկայացուցիչն ու նրա թիմը վերահսկում են համաձայնեցված տարածքը տեսողական կապի միջոցով։

Մշտադիտարկման անցկացումը կարևոր է վստահության ամրապնդման տեսանկյունից»,-ասվում է հայտարարությունում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մշտապես դիտարկում է հակամատող կողմերի միջև վստահության ամրապնդման այլ ուղիներ։

Back to top button