Գերազանցության կենտրոնը հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական Գերազանցության կենտրոնի բացմանն է այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Կենտրոնի բացման շրջանակներում «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջեւ ստորագրվել է քառակողմ համաձայնագտր։ Կողմերը նախատեսում են մասնակցել Հայաստանի էլեկտրացանցային ենթակառուցվածքների օբյեկտների արդիականացմանը՝ աշխարհի լավագույն տեխնոլոգիաները ներգրավելով։
«Ես շատ հպարտ եմ, որ մենք սա արեցինք: Երևի թե ամենակարևորը ուսանողներից արհեստավարժ մասնագետներ պատրաստելն է։ Ի վերջո՝ նրանցից է կախված պետության ապագան»:
Այս կենտրոնի բացմամբ մենք մի նոր մշակույթի սկիզբ ենք դնում ուսանող -ապագա աշխատող- գործատու փոխհարաբերություններում՝ նշեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Ժամանակակից սարքավորումների մի խմբաքանակն արդեն տեղադրված է կենտրոնում և պատրաստ է շահագործման, մնացած սարքավորումները Հայաստանում կլինեն սեպտեմբերին, ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Ի դեպ՝ արդեն իսկ գործատուի կողմից արվել են կոնկրետ առաջարկներ բավականին կլորիկ աշխատավարձով:
Հաշվի առնելով, որ կառավարությունը առաջնահերթությունը տալիս է այլընտրանքային, մասնավորապես արեգակնային էներգիային՝ բուհը նաև այս բնագավառում է լուրջ հաջողություններ գրանցել: Արդեն իսկ ունեն սեփական արեգակնային կայանը, որով բավարարում պոլիտեխնիկի կարիքները: