Միջազգային

Բահրեյրը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն խզում են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ

Բահրեյնը խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թագավորության պետական ԶԼՄ-ներին։ Մանամայում Կատարին մեղադրել են նրանում, որ վերջինս աջակցում է ահաբեկչությանն ու խառնվում Բահրեյնի ներքին գործերին։

Երկրների միջև օդային և ծովային հաղորդակցությունը դադարեցվել է։ Բահրեյնն իր քաղաքացիներին հրամայել է լքել Կատարը 14 օրվա ընթացքում։

Իր հերթին Սաուդյան Արաբիան ևս խզել է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և դադարեցրել տրանսպորտային հաղորդակցությունը։ Ինչպես հայտարարել են Էր-Ռիադում, այդ քայլն անհրաժեշտ է «ահաբեկչությունից և ծայրահեղականությունից» թագավորության պաշտպանության համար։ Սաուդյան Արաբիան կոչ է արել բոլոր եղբայրական երկրներին ու ընկերություններին նույնն անել։

Բահրեյնից ու Սաուդյան Արաբիայից հետո Կատարի հետ հարաբերությունների խզման մասին հայտարարել է Եգիպտոսը՝ մեղադրելով Դոհային ահաբեկչությանն աջակցելու մեջ։ ԱՄԷ-ն նույնպես աջակցել է այդ քայլին՝ հայտարարելով, որ Կատարը «խարխլում է անվտանգությունը» տարածաշրջանում։

Նկարը՝ ՏԱՍՍ-ի
Back to top button