Միջազգային

ԴԱԻՇ-ը ստանձնել է լոնդոնյան ահաբեկչության պատասխանատվությունը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է շաբաթ երեկոյան Լոնդոնում կատարված հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ահաբեկիչների համացանցային ռեսուրսներին։

Երեք տղամարդիկ Լոնդոնյան կամրջի շրջանում ավտոմեքենայով վրաերթ են կատարել հետիոտների վրա, որից հետո հասել Բորո շուկա, որտեղ, մեքենայից դուրս գալով, դանակներով սկսել են հարձակվել անցորդների վրա։ Հանցագործները ոչնչացվել են ոստիկանության կողմից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 7 մարդ, տուժել 48-ը, որից 21-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Զոհերի թվում կան օտարերկրացիներ։

ԴԱԻՇ-ը հունիսի 3-ին իր հետևորդների համար Telegram-ում զետեղել էր կոչ՝ Ռամադանի ընթացքում բեռնատարների, դանակների և զենքի օգնությամբ «խաչակիրների» վրա հարձակում իրականացնելու վերաբերյալ։
Back to top button