Միջազգային
ՄԱԿ-ի ԱԽ միաձայն հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևին


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր միաձայն հավանություն է տվել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու բանաձևին, փոխանցում է ТАСС-ը: Բանաձևում մասնավորապես առաջարկվում է պատժամիջոցների ցուցակում ընգրկել մի քանի կազմակերպությունների և անհատների, որոնք կարող են ներգրավված լինել Հյուսիսային Կորեայի շահերից բխող որոշ գործողություններում: