Հասարակություն

Սահմանային իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան


Ադրբեջանի կողմից այս օրերին տարածվող տեղեկատվությունը, թե իրենք խոցել են հայկական զինված ուժերի հրամանատարական դիտակետ, չի համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ, կարծես թե հենց հրետանային զորավարժություններ, որոնց ընթացքում հավանաբար, իրենք իրենց թիրախներն են խոցում, տեսանկարահանում դրանք, և ինչպես շատ հաճախ անում են, զորավարժությունները ներկայացնում են իբրեւ հայկական նշանակետերի խոցում»,-ասել է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով սահմանային ընդնահուր իրավիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ իրավիճակը հանգիստ է. «Առօրյա սովորական կրակոցներ են եղել»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Տավուշին։

Back to top button