Միջազգային
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 13 զինվորական է զոհվել
Թուրքիայի Գլխավոր շտաբը հաստատել է 13 զինծառայողի մահվան փաստը Շըրնաք գավառում ուղղաթիռի վթարի հետևանքով: Զոհվածների թվում կա գեներալ, 2 գնդապետ և միջին օղակի 4 սպա:
Ըստ թուրքական ռազմական գերատեսչության հաղորդագրության, մայիսի 31-ին ժամը 20:55-ին թռիչքի պահին ուղղաթիռը բախվել է էլեկտրահաղորդիչ գծերին: Վթարվել է Сougar AS 532 տիպի ուղղաթիռը, որը 13 զինվորականի էր տեղափոխում: Բոլորը զոհվել են:
Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին, որ ուղղաթիռը վայր է ընկել թռիչքից 3 րոպե անց: Վթարի վայր է մեկնել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: