Միջազգային
ԱՄՆ-ում 10 քաղաքներ պահանջում են Թրամփի դեմ իմպիչմենթ


ԱՄՆ-ում 10 քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինները կոչ են արել Կոնգրեսին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի ընթացակարգ սկսել։ Այս մասին փոխանցում է Politico-ն։
Հաղորդվում է, որ համապատասխան առաջարկը ստացվել է Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Ամհերսթի, Փելհեմի, Լևերետի, Ռիչմոնդի, Ալամեդի, Բերքլիի, Բրուկլինի և Չիկագոյի կողմից։
Բացի այդ, նման հնարավորությունը դիտարկում են Նյուտոն քաղաքի իշխանությունները։
Տեղական ինքնակառավարման մարմինները լիազորություն չունեն իմպիչմենթի հարցում, նրանց ակտիվության նպատակը կայանում է Կոնգրեսին համոզելու մեջ՝ անելու առաջին քայլը դեպի Թրամփի իմպիչմենթի ընթացակարգ։