Մշակույթ
Թբիլիսիիում 103-րդ անգամ նշվել է սայաթնովյան Վարդատոնը


Թբիլիսիիում 103-րդ անգամ նշվել է սայաթնովյան Վարդատոնը: Տոնահադեսին իրենց մասանակցությունն են բերել երկու երկրների պաշտոնյաներ, Հայաստանի ու Վրաստանի գրողների միության ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: Ավանդույթի համաձայն` «Վարդատոն-2017»-ը սկսվել է աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով, ողջ օրվա ընթացքում հնչել են Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, դրանք կատարել է նաև Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ Հանրային Ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլը: